Ավան Իշխան Համագործակցության մասին

2011 թվականի օգոստոսին, Ավան Շուշի Պլազա հյուրանոցը իր դռները բացեց հյուրերի առջև: Այն գտնվում է պատմական քաղաք Շուշիում՝ Լեռնային Ղարաբաղում: Հյուրանոցի ավելի քան 30 սենյակներում բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են հյուրերի պահանջներն առավելագույնս բավարարելու համար: Համարներում առկա են՝ կոնդիցիոներներ, արբանյակային հեռուստացույց, անվճար ինտերնետ կապ:

Համարի գինը իր մեջ ներառում է նաեւ նախաճաշ, որը մատուցվում է հյուրանոցի ռեստորանում: Բացի ռեստորանից հյուրանոցում կա նաև բար նիստերի սենյակ, որից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաք: Եթե դուք ցանկանում եք, կարող եք այցելել հյուրանոցին կից Գորգերի պատկերասրահ եւ պատմական բաղնիք Շուշիում:

Ավան համագործակցությունը ստեղծվել է 2005թ.-ին մի խումբ անձանց կողմից, ովքեր հաճախ են այցելում Ղարաբաղ, որպես ԱՄՆ-ում բարեգործական կազմակերպության կողմից ներգրավված անձիք: Ավանի առաքելությունն է պատմական շրջանի՝ Շուշիի շուկայի վերականգնումը:


ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՆՈՒՆԴ

Վայելեք ավանդական հայկական սնունդը եւ պլանավորեք Ձեր հաջորդ մկրտությունը կամ հարսանիքը Շուշիում՝ օգտվելով Ավան Շուշի Պլազա հյուրանոցի Հանդիսությունների դահլիճից:

24X7 ՀԵՌ. ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որպեսզի մեր հաճախորդների կացությունը լինի որքան հնարավոր է հարմարավետ: Այդ իսկ պատճառով, մեր Հյուրանոցը տրամադրում է հեռախոսային աջակցություն 24 * 7.

ՀԱՄԱՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են հյուրանոցի 30-ից ավելի սենյակներում հյուրերի պահանջներն առավելագույնս բավարարելու համար: Համարներում առկա են՝ օդային կոնդիցիոներներ, արբանյակային հեռուստացույց, անվճար ինտերնետ կապ