Բարի Գալուստ Ավան ՇուՇի Պլազա Հոթել

Ավան Շուշի Պլազա և տուրիստական կենտրոնը նախագիծ է, որը իրականացվում է ԱՎԱՆ ՓԲԸ-ի կողմից՝ Շուշի քաղաքում զբոսաշրջության զարգացման համար:

Այն իր մեջ ներառում է՝ հյուրանոցի, նիստերի սրահի, պատմական Արեւելյան շուկայի, հնագույն պանդոկի, պատմական բաղնիքների (SPA) և ռեստորանների վերականգնումը: Որի շնորհիվ քաղաքը վերածնվել է և դարձել է ժամանակակից տուրիստական կենտրոն: Հրապարակում տեղի կուոնենան փառատոններ, շքերթներ, տոնավաճառներ և այլ տոնակատարություններ: Իսկ կատարողները կզարդարեն միջոցառումները՝ ավանդական երաժշտությամբ և պարային կատարումներով:


ԱՎԱՆ ՇՈՒՇԻ ՊԼԱԶԱ ՀՈԹԵԼ

Ավան Շուշի Պլազա և տուրիստական կենտրոնը նախագիծ է, որը իրականացվում է ԱՎԱՆ ՓԲԸ-ի կողմից՝ Շուշի քաղաքում զբոսաշրջության զարգացման համար: Այն իր մեջ ներառում է 31 հյուրանոցային համար, քննարկումների/հանդիսության սրահ, պատմական Արեւելյան շուկա:


Դիրք

Ավան Շուշի Պլազա հյուրանոցը գտնվում է տուրիստական կենտրոնի սրտում և շատ մոտ քաղաքի այնպիսի պատմական արժեք ներկայացնող շենքերի ինչպիսիք են՝ Կանաչ և Ղազանչեցոց եկեղեցիները, Նաթավանի պալատը, պատմական արևելյան շուկան, Շուշիի բերդը և պարսկական մզկիթը:

Հարմարություններ

Հյուրանոցը առաջարկում է բարեկամական և ջերմ մթնոլորտ, գերազանց սպասարկում, ընդարձակ սենյակներ՝ գրավիչ տեսարաններով: Պլանավորեք ձեր հարսանիքը և մկրտություն Շուշիում, օգտվելով Ավան Շուշի Պլազա հյուրանոցի հանդիսությունների սրահից:

ԱՎԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈւՆ

Ավան համագործակցությունը ստեղծվել է 2005թ.-ին մի խումբ անձանց կողմից, ովքեր հաճախ են այցելում Ղարաբաղ, որպես ԱՄՆ-ում բարեգործական կազմակերպության կողմից ներգրավված անձիք: Ավանի առաքելությունն է պատմական շրջանի՝ Շուշիի շուկայի վերականգնումը:

Watch Video

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՍՆՈՒՆԴ

Վայելեք ավանդական հայկական սնունդը եւ պլանավորեք Ձեր հաջորդ մկրտությունը կամ հարսանիքը Շուշիում՝ օգտվելով Ավան Շուշի Պլազա հյուրանոցի Հանդիսությունների դահլիճից:

24X7 ՀԵՌ. ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում, որպեսզի մեր հաճախորդների կացությունը լինի որքան հնարավոր է հարմարավետ: Այդ իսկ պատճառով, մեր Հյուրանոցը տրամադրում է հեռախոսային աջակցություն 24 * 7.

ՀԱՄԱՐՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ

Բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծված են հյուրանոցի 30-ից ավելի սենյակներում հյուրերի պահանջներն առավելագույնս բավարարելու համար: Համարներում առկա են՝ օդային կոնդիցիոներներ, արբանյակային հեռուստացույց, անվճար ինտերնետ կապ